ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպես կարող ենք ամրացնել ոսկրերը. օսթեոպորոզ

Այս հիվանդությանը բնորոշ է ոսկրազանգվածի զգալի կորուստը: Ոսկրերը դառնում են այնքան փխրուն, որ կոտրվում են նույնիսկ չնչին ծանրություն բարձրացնելու դեպքում:
Օգնությունը ժամանակին է անհրաժեշտ
Ոսկրն անկյանք զանգված չէ, դրա մեջ անընդհատ նոր հյուսվածքներ են առաջանում կորսվածի փոխարեն: Երիտասարդ տարիքում այդ գործընթացը կայուն է, սակայն 30-33 տարեկանում արդեն սկսվում է բնական ոսկրահյուսվածքի դանդաղ քայքայում: Իսկ ավելի մեծ տարիքում կոտրվածքներից խուսափելու համար ոսկրերը պետք է հարաբերականորեն ամուր լինեն: Սակայն այնպիսի գործոններ, ինչպիսիք են սխալ սնվելը, հորմոնալ փոփոխությունը, ժառանգականությունը, սակավաշարժությունը նպաստում են ոսկրազանգվածի նվազման ընթացքի արագացմանը, իսկ նորի առաջացումը խիստ դանդաղում է: Սա է օսթեոպորոզը:
Հիվանդության նենգությունն այն է, որ այն զարգանում է աննկատ. սկզբում կարող է գոտկատեղում տնքացող բութ ցավ և քաշի անէական կորուստ լինել: Հետո մարդու կեցվածքը կարող է փոխվել, և ողնաշարի նստեցման պատճառով նույնիսկ հասակը պակասել: Հիվանդությանն ուղեկցող երևույթներ են եղունգների շերտատումը, ոտնաթաթի և ծնկան հաճախակի գիշերային ջզաձգումները, քրոնիկ հոգնածությունը և անգամ ժամանակից շուտ սպիտակելը: Մտահոգիչ է, որ հիվանդությունն ավելի ու ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ բարձրահասակ ու նիհար կազմվածքով կանանց մոտ: Հիվանդության գլխավոր պատճառը վաղ տարիքում (30, երբեմն էլ` 20 տարեկանում) քաշի պակասեցմանը միտված դիետաներն են: Ոսկրերի ամրացման համար կալցիումն անհրաժեշտ է: Սակայն վիճակագրական տվյալների համաձայն` յուրաքանչյուր 5-րդը պահանջվող քանակից քիչ է կալցիում ընդունում, իսկ յուրաքանչյուր 3-րդը հասուն տարիքում տառապում է ոսկրերի փխրունությունից: Տարիքի հետ կալցիումի անբավարարությունն ավելի զգալի է դառնում` կապված կանացի հորմոնի` էստրոգենի նվազման հետ: Դաշտանադադարի ժամանակ ոսկրազանգվածի կորուստը տարեկան կտրվածքով կարող է հասնել 2-5%-ի և դառնալ օսթեոպորոզի պատճառ: Ուստի կանանց օգնում են կալցիումով հարուստ օրաբաժինն ու պարբերական ֆիզիկական վարժությունները (ցանկացած տարիքում):
Ճիշտ սնվե′ք
Կալցիումով հարուստ սննդակարգ նախընտրելու դեպքում ավելացրեք ճարպաթթուների քանակը (հարմար են բուսականն ու ձկան մեջ պարունակվողը), քանի որ դրանք նպաստում են օրգանիզմում արժեքավոր հանքանյութի յուրացմանը: Բացի այդ, հիշեք, կալցիումն ամբողջությամբ չի յուրացվի, եթե դրա հետ մեկտեղ մագնեզիում չօգտագործեք: Թե՛ մեկը և թե՛ մյուսը բավականաչափ առկա են կաթնային ու ծովային մթերքներում, մսի, կանաչ բանջարեղենի մեջ: Հիշեք, սակայն, որ մսամթերքի չարաշահումը վտանգավոր է: Սպիտակուցներով գերհագեցած օրգանիզմն աշխատում է ազատվել կալցիումից:
Զգուշացեք կոֆեինից: Սուրճը ոսկրերից «լվանում» է մեծ քանակով կալցիում: Դրանով ձեզ վտանգի եք ենթարկում: Ի դեպ, կոֆեին կա ոչ միայն սուրճի, տաք շոկոլադի, կոլայի, այլև թեյի մեջ:
Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև աղը, շաքարն ու ալկոհոլը: Այս սննդամթերքները կարծես դուրս են մղում կալցիումի պաշարները, ինչը հանգեցնում է ոսկրերի ձևախախտման: Պետք է նաև հրաժարվել կամ գոնե նվազեցնել ծխելը: Այդ վնասակար սովորությունը նվազեցնում է կանացի հորմոնների մշակումը:
Ավելի լավ է կանխել հիվանդությունը
Գերազանց կանխարգելիչ միջոց է սպորտը: Հատկապես պարերը, քայլքն ու լողը: Ինչպես տեսնում եք, դրանք ոչ միայն կանխարգելիչ, այլև հաճելի զբաղմունք են:

Կարդացեք նաև

Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո...


Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...


2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական...


«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...


«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը...


Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...


Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:
Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...


Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...


«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...


Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...


Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն